

ԷկոԼուր
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն մտադիր է զգալիորեն ավելացնել իր Գեղանուշ պոչամբարի ծավալը: Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համաձայն, որի հանրային քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին` Կապանի քաղաքապետարանում, պոչամբարի ընդհանուր ծավալը կկազմի 11.37 միլիոն մ3 8.7 միլիոն մ3-ի փոխարեն:
Գեղանուշի պոչամբարը մեծ վտանգ է ներկայացնում: 2009թ-ին Գեղանուշ գետի վարարման հետեւանքով պոչամբարի պատնեշը վնասվեց` մեծ վնաս պատճառելով շրջակա միջավայրին:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության համաձայն` Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացված է նախագծային փաստաթղթերին և առաջադրանքներին ոչ համապատասխան: Թերություններով և նախագծային շեղումներով է կառուցվել նաեւ Գեղանուշի պոչամբարի ջրատարը:
Սեպտեմբեր 07, 2015 at 15:53
