«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

Արմենպրես

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն այս տարի բնապահպանական ծրագրերի համար նախատեսել է ծախսել ավելի մեծ գումարներ, քան 2009 թ-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կոմբինատի կառավարության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը, ընկերությունը սկսել է Հայաստանում աննախադեպ «Դիվերոյլ» բնապահպանական ծրագիրը, որի նպատակը անթափոն մաքրման աշխատանքների արդյունքում հողի աղտոտման նվազեցումն է: Մեկ այլ բնապահպանական ծրագրով ՓԲԸ-ն արդեն իրականացրել է 16 հա ծառատուն:

Մարտ 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր