ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊՂՆՁԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ

Բիզնես 24

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արդյունահանված պղնձի խտանյութի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 80.5%-ով և կազմել 19 003 տոննա: Միևնույն ժամանակահատվածում կոնվերտորային պղնձի արդյունահանման ծավալները նվազել են 5.6%-ով և կազմել 1025 տոննա:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբում համաշխարհային ֆինանսատնտեսական ժգնաժամի հետևանով միջազգային շուկայում արձանագրված գունավոր մետաղների գների կտրուկ անկման պատճառով  գունավոր մետաղների և մասնավորապես արդյունահանման ծավալները կտրուկ նվազել էին:

Ապրիլ 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր