ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հրապարակ

Վերջին մի քանի ամիսներին կառավարության շենքի դիմաց Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ավազահանքերի ապօրինի շահագործման խնդրով կառավարության դեմ պարբերաբար բողոքի ցույցեր էին կազմակերպվում: Վերջին անգամ կառավարության ներկայացուցիչը ցուցարարներին` Եղեգնուտի բնակիչներին իր մոտ ընդունելով,  խոստացել էր դադարեցնել: Ինչպես հաղորդում են Արմավիրի մարզից, ավազահանքերի շահագործումը ոչ միայն դադարեցված չէ, այլեւ ավելի եռանդով է ընթանում, եւ օրական ավազով բեռնված մի քանի մեքենաներ են այստեղից շարժվում տարբեր ուղղություններով: Այս ավազահանքի շահագործողը, ըստ  տեղի բնակիչների, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտն է, իսկ նրա «փայը»՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Ապրիլ 22, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր