

ԷկոԼուր
Հայաստանի տարածքում նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ իրականացնում է միայն «Ինտեգրալ Պետրոլեում» ՍՊԸ-ն: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի պատասխան նամակում` ուղղված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին:
Հայաստանի տարածքը նավթի և գազի ուսումնասիրությունների համար բաժանված է 6 պայմանական տարածքների: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին` պարզելու համար, թե որ պայմանական տարածքը Հայաստանի Հանրապետության որ մարզի և որ համայնքի տարածքն է ընդգրկում և քանի հեկտար է կազմում: Նաև ՀՀ-ում որ ընկերություններն ունեն նավթի և գազի
երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար տրամադրված արտոնագրեր:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատասխան նամակում, մասնավորապես, ասված է.
«ՀՀ-ում նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ ներկայումս իրականացվում է միայն «Ինտեգրալ Պետրոլեում» ՍՊԸ-ի կողմից, որը 2012 թ-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ստացել է N 29/001 արտոնագիրը` ՀՀ տարածքում երկրորդ պայմանական բլոկում նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար»:
Նախարարությունը նաև նշել է Հայաստանի Հանրապետության տարածքի նավթի և գազի հետախուզման պայմանական տարածքների ուրվագծերն ու կոորդինատները:


Նոյեմբեր 01, 2017 at 18:13
