

ԷկոԼուր
Սույն թվականի հունվարի 16-ից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում, սակայն դեռ չի պարզել` Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի արտահոսքերը վնաս հասցնում են շրջակա միջավայրին, թե` ոչ:
«Տարբեր նմուշներ ենք վերցնում, հետազոտություններ են արվում, համեմատություններ, որպեսզի հասկանանք` վնաս հասցվել է, թե` ոչ», - «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:
Հիշեցնենք, որ ահազանգը արտահոսքերի մասին հնչեց դեռ 2017 թ-ի դեկտեմբերին: Իսկ ս.թ. հունվարի 24-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Գևորգ Գորգիսյանը տեսանկարահանել էին, թե ինչպես են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից թունավոր արտահոսքերը հոսում շրջակա միջավայր և հրապարակել Facebook սոցիալական ցանցում:
Հունվար 26, 2018 at 18:11
