ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑԸ ՎԵՐՑՐԵԼ ԵՆ «ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ» ՕՂԱԿԻ ՄԵՋ

ԱրմԻնֆո

Շիկահողի արգելոցը վերցրել են «լեռնահանքային» օղակի մեջ: Ինչպես պարզ դարձավ ԱրմԻնֆոյի թղթակցին, երկաբանական հետազոտությունների նպատակով ինչ-որ ընկերություն վարձակալել է Սյունիքի մարզի 4 գյուղերի՝ Ծավի, Սրաշենի, Ճակատենի եվ Շիկահողի հողակտորները: Դրա հետ մեկտեղ վարձակալության արժեքը մեկ հեկտարի համար կազմում է 4 հազար դրամ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ 4 տարի ժամկետով վարձակալության է հանձնված ավելի քան 1700 հա:

«Անձամբ մեզ այդ ընկերության ներկայացուցիչները չեն դիմել: Սակայն մենք հրահանգ ենք ստացել Սյունիքի մարզային վարչությունից՝ մեր հողերը տալ երկրաբանական հետազոտության համար»,- հայտնեց Շիկահող գյուղի համայնքապետ Գեղամ Ղազարյանը: Նրա խոսքերով՝ Շիկահող համայնքից վարձակալության է տրված 850 հա տարածքվ 2 հողակտոր, որոնցից 509 հեկտարը գյուղատնտեսական նշանակության հողեր են: 2-րդ հողակտորը գտնվում է Շիկահող համայնքի վարչական տարածքից դուրս՝ գյուղից 8-9 կմ հեռավորության վրա եվ անմիջականորեն սահմանակից է Շիկահողի արգելոցին:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ անգլերեն եվ ռուսերեն լեզուներով:

Նոյեմբեր 03, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր