ԱրմԻնֆո
Հունիսի 30-ին Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի աշխատանքները վերսկսվել են: Ներկայումս կոմբինատում աշխատում է 900 մարդ: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը կատարում է ամենամսյա աշխատավարձերի վճարումը:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունում, ներկայում իրականացվում է հակաճգնաժամային ծրագիր, որն ուղղված է արտադրության ինքնարժեքի իջեցմանը և մրցունակության բարձրացմանը: Ծրագիրը ենթադրում է համակարգային մոտեցում` ներառելով կապիտալ ներդրումները, որոնք պետք է կատարվեն արտադրության նորացման նպատակով, աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացումը, ինչպես նաև ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխությունները:
Հիշեցնենք, որ տնտեսական ճգնաժամի կապակցությամբ կոմբինատի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Կոմբինատի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պահից, 2009թ-ի փետրվար ամսից, 500 աշխատակիցներ շարունակում էին վերանորոգման-վերականգնման աշխատանքները, կատարում էին պրոֆիլակտիկ աշխատանքներ` ամբողջությամբ ստանալով աշխատավարձերը, 400 մարդ ուղարկվել էր հարկադիր պարապուրդի, շարունակելով ստանալ աշխատավարձի երկու երրորդ մասը:
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը մասնագիտացել է բազմամետաղական հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, անտիմոն) և թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման, հարստացման որորտում: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ունի արտադրության և սպառման շուկայի դիվեսիֆիկացված կառուցվածք: Ընկերության հանքավայրերը և լեռնահարստացման կոմբինատները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում:
Օգոստոս 14, 2009
