Սիսիանում ոսկի կորոնեն

Սիսիանում ոսկի կորոնեն

ԷկոԼուր

«Գի Մետալս Ինվեսթմենթ Լիմիտեդ» ՍՊԸ-ն մտադիր է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի հարավային հատվածի Դաստակերտի տարածաշրջանի 850.0 հա տարածքում: Ընկերությունը մասնավորապես որոնելու է ոսկի եւ բազմամետաղներ` պարզաբանելու դրանց արդյունահանման քանակական եւ որակական հատկանիշները:

Սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 14.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Լորի գյուղապետարանում տեղի կունենան Դաստակերտի տարածաշրջանի հարավային հատվածում 2016-2017թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Հայտի համաձայն` աշխատանքները կատարվելու են Արեւիս, Այրի, Չիչկալի, Կանդալի, Սալվարդի եւ այլ տեղամասերում, որոնք գտնվում են Սիսիանի շրջանում, ամենամոտ բնակավայրերն են Արեւիս, Ցողունի, Տորունիք գյուղերը, Դաստակերտ քաղաքը:

Հորատվելու է 1000  հորատանցք, որտեղից վերցվելու է 1000 հորատահանուկ: Կատարվելու են հարգորոշիչ անալիզներ ոսկու համար:

Տեղանքի ջրային զարկերակը Որոտանն է իր Սիսիան, Այրի եւ Լոր վտակներով: Ընկերությունը վստահեցնում է, որ ջրերը չեն աղտոտվի, երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքում Կարմիր գրքում գրանցված տեսակներ չկան, մոտակայքում չկան նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներ:

Օգոստոս 05, 2015 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր