ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ Է ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ Է ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ

ԱրմԻնֆո

Հայաստանյան ապահովագրության պատմության մեջ, առաջին անգամ ապահովագրվել է Շրջակա միջավայրի աղտոտվածության ռիսկը, ԻՆԳՈ Արմենիա ապահովագական ընկերությունն ապահովագրել է «Գեոպրոմայնինգ Գոլդ»  ընկերությանը, որը հանդիսանում է միջազգային «GeoProMining» խմբի անդամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ապահովագրական ընիկերության մամուլի ծառայություից:
 
Աղբյուրի համաձայն` ապահովադիրը ապահովագրվել է  3 ռիսկերից` մասնավորապես,  Բժշկական ապահովագրություն, Դժբախտ պատահարներից ապահովագրություն և Երրորդ անձանց հանդեպ  պատասխանատվության ապահովագրություն:

Ապահովադրի ցանկությամբ, Երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության պայմանագրում, հիմնական ծածկույթից բացի, ներառվել է նաև լրացուցիչ ծածկույթ` հող, մթնոլորտ կամ ջրային տարածք թունավոր կամ աղտոտող նյութերի պատահական և անկախատեսլի բնույթ կրող արտահոսքի կամ արտանետման արդյունքում`շրջակա միջավայրի աղտոտումը:

Պայմանագիրը կնքվել է ԻՆԳՈ Արմենիա-ի մասնագետների և խոշոր վերաապահովագրողների կողմից ապահովագրվող ընկերության  հնարավորությունները  մանրամասն ուսումնասիրելուց հետո:

Մարտ 22, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր