

www.tert.am – «Կապիտալ»
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանը 2008թ. արտահանել է 1 մլրդ դոլար և ներմուծել 4.4 մլրդ դոլար ապրանքներ: Ներկայացնենք այս մասին բիզնես օրաթերթի հրապարակումից հատվածներ:
Հայաստանի արտաքին առևտուրը 2008թ.
... Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջին տեղում շարունակում է մնալ ֆեռոմոլիբդենը (երկաթահալվածք)՝ 208.8 մլն դոլար: Բացի այդ՝ արտահանվել է 19.7 մլն դոլար մոլիբդենի արտադրանք և ջարդոն, ինչպես նաև՝ 8.2 մլն դոլար (783 տոննա) մոլիբդենի խտանյութ: Այսպիսով, Հայաստանի արտահանման մոտ 23%-ը մոլիբդենի արտադրանք է:
... Հայաստանի արտահանման կառուցվածքում երկրորդ տեղը ադամանդն է՝ 144 մլն դոլար, ինչը հերքում է այն կարծիքը, որ ոլորտը խոր ճգնաժամի մեջ է: Ճիշտ է՝ լավագույն տարիներին ադամանդի արտահանումը գերազանցել է 300 մլն դոլարը ... Արտահանման կառուցվածքում երրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանի հիմնական հարստությունը՝ պղինձը: Որպես խտանյութ՝ արտահանվել է 99.9 մլն դոլար պղինձ (67.7 հազ. տոննա) կամ խտանյութի 1 տոննան 1475 դոլար միջին գնով:
... Այս կառուցվածքը բնորոշ է թույլ զարգացած տնտեսությանը, և վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը որակական աճի խիստ կարիք է զգում: Ցավոք, արտահանման կառուցվածքում մյուս ապրանքային խմբերն էական դեր չեն խաղում:
... Ներմուծման կառուցվածքում մեզ ամենաշատը զարմացրեց 1.3 մլն դոլար ձեռքով արված նկարների վերաբերյալ տվյալը: Հայաստանը, որտեղ հարյուրավոր նկարիչներ իրենց նկարները վաճառելու խնդիր ունեն, պարզվում է՝ ավելի շատ նկարներ է ներմուծում, քան արտահանում (1.12 մլն դոլար):
Հուլիս 09, 2009
