

ԷկոԼուր
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Ազատեկի հանքավայրի հետախուզման վայրերում եւ բնակիչների տների մոտ կանցկացնի գամմա ճառագայթման հզորության ու տեղանքի ռադիոակտիվ աղտոտվածության չափումներ: Այս մասին ԷկոԼուրի դիմումին ի պատասխան նամակով տեղեկացրեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Վայքի բնակիչների բողոքի հիման վրա ԷկոԼուրը դիմել է ՀՀ բնապահպանության, առողջապահության նախարարություններ եւ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե` Ազատեկի հանքավայրի շրջանում ուսումնասիրություններ կատարելու համար: Վայքի բնակիչներն ահազանգել էին, որ հանքավայրում, որտեղ 2 ամիս շարունակ հորատման աշխատանքներ են տարվում, կա ուրան եւ մարդիկ վախեցած են, որ այդ աշխատանքները կարող է մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը:
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության համաձայն` դեռ 2012թ-ին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի համար ստացել է ընդերքօգտագործման իրավունք:
Հոկտեմբեր 27, 2014 at 15:51
