

ԷկոԼուր
Հայաստանը և Ատոմային էներգիայի միջուկային գործակալությունը (ԱԷՄԳ) կհամագործակցեն ճառագայթային անվտանգությանը, ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությանը, շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգի բարելավմանն ուղղված ազգային ծրագրերի մշակման և իրականացման գործում:
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ և Տեխնիկական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Դաժու Յանգը Վիեննայում ստորագրեցին «2018-2023թթ․համար Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի միջև տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակը» փաստաթուղթը:
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի պաշտոնական կայքի համաձայն`այս փաստաթուղթը հիմք կհանդիսանա ԱԷՄԳ-ի հետազգային ծրագրեր մշակելու և իրականացնելու համար։ Այն սահմանում է ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական համագործակցության 5 առաջնահերթ ուղղությունները, որոնք են.
1. Միջուկային և ճառագայթային անվտանգության և ֆիզիկական պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարմանանվտանգության և փոխադրման անվտանգության ազգային իրավական և կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացում
2. Հայկական ԱԷԿ-ի երկարաժամկետ շահագործման լիցենզավորում
3. Շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգի բարելավում՝ ջրի և սննդամթերքի աղտոտման, ինչպես նաև միջուկային ևռադիոլոգիական վթարների արդյունքում առաջացած արտանետումների հսկման նպատակով
4. Բժշկական ռենտգեն և ռադիոթերապիայի ծառայությունների բարելավում
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման և շահագործման համար միջուկային անվտանգության, հուսալիության ևճառագայթման պաշտպանության ուժեղացում։
Սեպտեմբեր 25, 2018 at 19:11
