ՈՒՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՊԱՆՈՒՄ

ՈՒՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՊԱՆՈՒՄ

ԷկոԼուր

Հունիսի 29-ին` ժամը 11:00-ին, Կապանի քաղաքապետարանում, տեղի կունենան ուրանային ծրագրի նոր հանրային քննարկումներ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Սյունիքի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, համայնքների, որոնց տարածքում տեղի են ունենում հետախուզական աշխատանքները, ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «ԷկոԼուր»-ին փոխանցեց, որ բնապահպանության նախարարությունից քննարկմանը չեն մասնակցի, քանի որ նախարարությունը հրավեր չի ստացել:

Ինչպես հայտնի է, Սյունիքի հասարակայնությունը կոչ է անում դադարեցնել Սյունիքում ուրանի պաշարների հետախուզման աշխատանքները, իսկ  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը բացատրում է, որ տվյալ ծրագիրը ոչ մի ռիսկ չի պարունակում:

Հունիս 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր