

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ին հենց նոր Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից տեղեկացրեցին, որ հունիսի 29-ին` ժամը 11:00-ին, Կապանի քաղաքապետարանում, տեղի ունենալիք ուրանային ծրագրի նոր հանրային քննարկումներն անորոշ ժամանակով հետաձգվել են:
Ինչպես հայտնի է, Սյունիքի հասարակայնությունը կոչ է անում դադարեցնել Սյունիքում ուրանի պաշարների հետախուզման աշխատանքները, իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը բացատրում է, որ տվյալ ծրագիրը ոչ մի ռիսկ չի պարունակում:
Հունիս 28, 2010
