15 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայկական ատոմակայանից

15 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայկական ատոմակայանից

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անձնակազմը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում 15 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հայկական ատոմային էլեկտրակայանն անվերապահորեն շարունակում է ոչ միայն ապրանքանյութական օգնություն ցուցաբերել Արցախին, այլև ֆինանսական միջոցներ տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մարդասիրական աջակցության ծրագրերին:

Հիշեցնենք, որ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի անձնակազմը հոկտեմբերի սկզբին շուրջ 30 միլիոն դրամ էր փոխանցել հիմնադրամին: Մինչ օրս ՀԱԷԿ-ը հիմնադրամին է նվիրաբերել շուրջ 105 միլիոն դրամ։ 

Այս մասին տեղեկացնում է ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքը:

Դեկտեմբեր 24, 2020 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր