

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) պլանային նախազգուշական վերանորոգման և շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների շրջանակներում կատարվել է շոգեգեներատորների 12 ապահովիչ փականների պլանային հիմնանորոգում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից:
Աշխանանքներն իրականացվել են գերմանական «Bopp&Reuther» ընկերության սերվիս-ինժեների և ՀԱԷԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով: Ինչպես և նախորդ հիմնանորոգումը, որն իրականացվել էր 2011թ., այս աշխատանքը նույնպես հնարավորություն կտա շոգեգեներատորների ապահովիչ փականներն անխափան շահագործել ևս 10 տարի:
Լուսանկարը՝ www.armeniannpp.am
Օգոստոս 06, 2021 at 12:05