Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան

Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան
2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Սա ներկայացվում է որպես նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների արդյունք, ինչի շնորհիվ 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2022թ. հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումն ու իրացումը։ Այսպես՝ 2019թ. ներկրվել է 668 տ/մ (տրանսպորտային միջոց), 2020թ.՝ 2155 տ/մ, իսկ 2021թ. առաջին կիսամյակում՝ 2468 տ/մ: 
 
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել այլ վառելիքով աշխատող ավտոմեքենաների արտանետումների քանակը, բարելավել օդի աղտոտվածության վիճակը, խթանել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը Հայաստանում։
 
Նախարարությունից նաև հայտնում են, որ իրենց կողմից շրջանառության մեջ է դրվել բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու մասին նախագիծ։

Օգոստոս 11, 2021 at 16:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր