ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել ՀԱԷԿ-ի 2022 թվականի ներդրումային ծրագրին

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել ՀԱԷԿ-ի 2022 թվականի ներդրումային ծրագրին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի ներդրումային ծրագրին: Հանձնաժողովը որոշումն ընդունել է սույն թվականի հուլիսի 6-ի նիստում:

ՀԱԷԿ-ի 2022 թվականի ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 1 174,9 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի։

2022 թվականի ներդրումային ծրագրով նախատեսվում են հետևյալ աշխատանքները.

  • Պահեստային ճգնաժամային կենտրոնի նախագծանախահաշվային աշխատանքներ և փոձաքննություններ
  • Օրբիտալ եռակցման համակարգի ներդրում
  • ՀԱԷԿ-ի պարագծի ֆիզիկական պաշտպանության համակարգի սարքավորումների ձեռքբերում, տեղակայում, կարգաբերում և թողարկում
  • Հակահրդեհային ազդանշանային ավտոմատ համակարգի ներդրում
  • Ակտիվազերծման համակարգի սարքավորումների ձեռքբերում
  • 2-րդ էներգաբլոկի լայնամասշտաբ վարժասարքի ֆունկցիոնալ ընդլայնում և արդիականացում
  • Սերվերային համակարգչային տեխնիկայի և աքսեսուարների ձեռքբերում
  • Չափիչ, լաբորատոր սարքերի, գործիքների և այլ հիմնական միջոցների ձեռքբերում
  • Տրանսպորտային միջոցների ձեռքբերում
  • Արտադրական նշանակության էլեկտրատեխնիկայի ձեռքբերում
  • Գրասենյակային գույքի ձեռքբերում:

Հուլիս 14, 2022 at 16:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր