ԱՊՀ անդամ պետությունների համար ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման միասնական տեղեկատվական հարթակ կստեղծվի

ԱՊՀ անդամ պետությունների համար ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման միասնական տեղեկատվական հարթակ կստեղծվի

ՀՀ կառավարությունը ս.թ. մայիսի 25-ին հավանություն տվեց «Ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման տվյալներ փոխանակելիս ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

Ըստ նախագծի՝ նախատեսվում է համաձայնագրի անդամ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև իրականացնել շրջակա միջավայրի ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման տվյալների փոխանակում՝ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում ռադիացիոն իրավիճակի, դրա փոփոխության վերաբերյալ տվյալների և տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածք՝ այդ թվում երրորդ պետությունների տարածքներից, միջսահմանային ռադիոակտիվ աղտոտման կամ դրա վտանգի դեպքում տվյալների փոխանակում:

Համաձայնագիրը ստորագրած պետությունների միջև նախատեսվում է ստեղծել ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման միասնական տեղեկատվական հարթակ։ Համաձայնագիրը նպաստելու է միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովմանը, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անօրինական տարածման կանխմանը:

Մայիս 25, 2023 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր