

Շրջակա միջավայրի նախարարությունն մտադիր է 4 հանրային լողափ ստեղծել և կահավորել Սևանա լճի առափնյա Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։ Ներկայում առկա է 8 հանրային լողափ, որոնցից միայն 3-ն են կահավորված անհրաժեշտ պարագաներով։
e-draft.am կայքում շրջանառված որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ լողափերի ընդհանուր տարածքը կկազմի 4,2 հա։ Նախատեսվում է նաև կահավորել գործող 5 լողափերը:
Մայիս 26, 2023 at 15:08