Նորաշենի արգելոցում հայտնաբերվել է 10 մ երկարությամբ թվով 19 հատ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ

Նորաշենի արգելոցում հայտնաբերվել է 10 մ երկարությամբ թվով 19 հատ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար: Նախարարությունն իր հաղորդագրության մեջ հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով։
 
«Դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում վերջինիս կենդանական և բուսական աշխարհը։ Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մայիս 26, 2023 at 11:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր