2023թ. մայիսի 13-ին Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 130 հազար հատ Գեղարքունի իշխանի կենսունակ մանրաձուկ: Մանրաձկան բացթողումն իրականացվել է նախարար Հակոբ Սիմիդյանի՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան աճեցման գործարան և իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը:
«ՀՀ Կառավարությունն` ի դեմս շրջակա միջավայրի նախարարության ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել լճի ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Նախարարը «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներին հանձնարարել է հետևողականություն դրսևորել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մայիս 15, 2023 at 13:48