ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023թ. մայիսի 8-19-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 51 դեպք, որից 27 դեպքով հաշվարկվել է 19.626.532 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 500.000 դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 20.440 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.400.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է 15.249.606 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 10.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել՝ 400.000 դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 21.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 10.440 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել՝ 100.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 13 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 4.355.926 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 350.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 400.000 դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 9 դեպք, որից 3-ով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք:
Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք:
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 1 դեպք: ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 271.600 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.812.540 դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 10 հանձնարարագիր։ Նախկինում արձանագրված 5 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 17.847.741 դրամ։ 27 դեպքով նշանակվել է 2.770.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.833.426 դրամ:
Դիտարկումների վերաբերյալ
Իրականացվել է 2 դիտարկում։
Գործողության կասեցում
Կասեցվել է 1 ապօրինի ջրօգտագործում:
Մայիս 23, 2023 at 11:52