Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ Կամո Արեյան

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ Կամո Արեյան

2023թ․ մայիսի 27-ին հաջողվել է մարել Նուբարաշենի աղբավայրում մայիսի 18-ին բռնկված հրդեհը: 10 օրերի ընթացքում հրդեհաշիջման աշխատանքների համար 2300 բեռնատար հող է տեղադրվել աղբավայրում։ Այս մասին մայիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ 

«Ինչպես և ասել էինք նախորդ խորհրդակցության ժամանակ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է դարձել մարել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը, որը տարածված էր աղբավայրի ողջ պարագծով: Կրակը մարվել է ամբողջությամբ, ծուխը դադարել է ամբողջությամբ։ Այս ժամանակահատվածում քաղաքապետարանի հիմնական ռեսուրսը եղել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, 20 մասնավոր ընկերություններ։ 2300 բեռնատար հող է տեղադրվել աղբավայրի ամբողջ պարագծով։ Այս պահի դրությամբ աշխատանքները շարունակում ենք։ Որոշել ենք մեքենա-մեխանիզմներով ամենօրյա ռեժիմով հող տեղափոխել Նուբարաշենի աղբավայր»,- նշեց նա։ 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ Նուբարաշենի աղբավայրի հետ կապված գերխնդիրն այլ ցիկլով աշխատով աղբավայրի կառուցումն է։ 

 

Մայիս 29, 2023 at 17:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր