Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Կանաչ Եվրասիա» կլիմայական առաջին միջազգային մրցույթում պարգևատրվել է «Ցածր ածխածնային զարգացման ոլորտի պետական քաղաքականություն» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ Ըստ ՀԾԿՀ-ի հաղորդագրության՝ մրցույթը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի ծրագրի շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Նոր նախագծերի խթանման ռազմավարական նախաձեռնությունների գործակալության» կողմից։
Մրցանակաբաշխությանը մասնակցել է ՀԾԿՀ անդամ Կամո Սարգսյանը։
«Կանաչ Եվրասիա» առաջին միջազգային կլիմայական մրցույթը կլիմայի ոլորտի տարվա գլխավոր իրադարձությունն է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում։ Մրցույթին ներկայացվել էր գրեթե 300 հայտ Ռուսաստանի բոլոր շրջաններից և Եվրասիական միության երկրներից՝ տարբեր անվանակարգերում։
Մայիս 26, 2023 at 12:34