ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅՆԸ 55 ՕՐՈՎ ԿԱՆԳ ԿԱՌՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅՆԸ 55 ՕՐՈՎ ԿԱՆԳ ԿԱՌՆԻ

News.am

Հոկտեմբերի 16-ից Մեծամորի ատոմակայանը 55 օրով կանգ կառնի՝ ամենամյա հերթական, ընթացիկ կանխարգելիչ վերանորոգման եւ միջուկային վառելիքի թարմ խմբաքանակով վերաբեռնման համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ատոմակայանի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը։ Միջուկային վառելիքի նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվար-օգոստոսին ատոմակայանում արտադրվել է 1,8 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը հանրապետությունում արտադրվող էլեկտրրաէներգիայի 42 տոկոսն է։

Հոկտեմբեր 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր