ՀԱԷԿ-ը ստացել է շարժական դիզել-գեներատորային կայանքի լրակազմի առաջին խմբաքանակը

ՀԱԷԿ-ը ստացել է շարժական դիզել-գեներատորային կայանքի լրակազմի առաջին խմբաքանակը

Հայկական ԱԷԿ է մատակարարվել հատուկ պատվերով պատրաստված շարժական դիզել-գեներատորային կայանքի (ԴԳԿ) լրակազմի առաջին խմբաքանակը՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի միջուկային օպերատորին» ծրագրի շրջանակներում, Չեխիայի Հանրապետության «ES Group Europe» ընկերության կողմից։

Աջակցությունն իրականացվում է Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո ՀԱԷԿ-ում անցկացված եվրոպական մեթոդոլոգիայով սթրես-թեստի միջոցառումների կատարման շրջանակներում և ուղղված է ատոմակայանում հնարավոր միջուկային և ռադիոլոգիական վթարային իրավիճակներին պատրաստվածության բարձրացմանը: ԴԳԿ ամբողջ լրակազմի մատակարարման ավարտից հետո այն էապես կբարձրացնի ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության մակարդակը:

Այս մասին հայտնում է  «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն։

Հունվար 12, 2024 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր