ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՈՐ ԿԱՐԳ

ՀՀ կառավարություն

Գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է կատարել միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման և դրանց կառուցման արտոնագրման կարգերը և արտոնագրի ձևերը հաստատելու որոշումներում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմամբ, ինչը անվտանգության նոր պահանջներ է նախատեսում նշված գործընթացներում։ Մեկ այլ որոշման մեջ կատարվել է լրացում, որի համաձայն «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որն ստեղծվել է միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցումն իրականացնելու համար` որպես պատվիրատու կազմակերպություն, կստանձնի նաև շահագործող կազմակերպության պարտականություններն ու իրավասությունները։

Հոկտեմբեր 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր