ՀՀ կառավարության մարտի 6-ի որոշմամբ հաստատվեցին «Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը»։
Որոշման նախագիծը մշակել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն։
Փաստաթղթով հստակեցվել են գործող և նոր օբյեկտների կենսացիկլի որ փուլերում են իրականացվում շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատումն և փորձաքննությունը։ Սահմանվել են շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատման սկզբունքները և գործոնները։
Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ սա հնարավորություն կտա ապահովել ՀՀ բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունն իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից՝ միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան։
Մարտ 07, 2024 at 14:31