ՀԱԷԿ-ը նախատեսվածից շուտ միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ՀԱԷԿ-ը նախատեսվածից շուտ միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Պլանային նախազգուշական վերանորոգում (ՊՆՎ)-2024-ից հետո ս․թ օգոստոսի 11-ին՝ ժամը 12։17-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 15։20-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին:

Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր ս.թ օգոստոսի 18-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 1 շաբաթ շուտ։

Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:

Այս մասին տեղեկանում ենք «ՀԱԷԿ» ՓԲԸ պաշտոնական կայքից։

Օգոստոս 16, 2024 at 12:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր