ԱՄԷ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ԱՄԷ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

News.am

Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է Հայաստանի հետ համագործակցել ատոմային էներգետիկայի բնագավառում: Այս մասին նոյեմբերի 3-ին Երեւանում հայտարարեց ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմին: Այս առաջարկությունը, ըստ երեւույթին, անակնկալ է եղել հայկական կողմի համար։ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ տեղյակ չեն առաջարկի մանրամասներին, սակայն ենթադրում է, որ խոսք է գնում գիտահետազոտական աշխատանքների բնագավառում համագործակցության մասին։ Արաբական կողմը շահագրգռված է նաեւ Հայաստանի հետ համագործակցել վերականգնվող էներգետիկայի բնագավառում։

Հիշեցնենք, որ 1060 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2012 թվականին Ատոմային կղզյակի շինարարական աշխատանքները կիրականացնի ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»։

Նոյեմբեր 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր