ԿԱՊԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԴԵՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ

ԿԱՊԱՆՈՒՄ  ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԴԵՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ

ԷկոԼուր

Սյունիքում պատրաստվում են նոյեմբերի 11-ին տեղի ունենալիք ուրանի ծրագրի դեմ հանրահավաքին: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը («Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ), հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի խուսափեն պրովոկացիաներից եւ քաղաքական անվանարկություններից: «Մենք` բոլորս, պաշտպանում ենք մեր սահմանադրական իրավունքը` լինել առողջ եւ ապրել առողջ շրջակա միջավայրում: Այստեղ ոչ մի քաղաքական մոտիվ չկա: Եթե Սյունիքի բնակիչները դեմ են ուրանի ծրագրին, ապա կառավարության այն որոշումները, որոնք վերաբերում են ուրանի ծրագրի իրականացման բոլոր ուղղություններին, պետք է հետ կանչվեն»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Արթուր Ղազարյանը:

Նշենք, որ ուրանի ծրագրի վերաբերյալ կառավարության որոշումները հետ կանչելու ՀՀ կառավարությանն ուղղված դիմումներ ընդունել են Կապանի, Քաջարանի եւ Լեռնաձորի ավագանիները:

Նոյեմբեր 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր