

Ռիտա Կարապետյան, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ
2007 թ-ին էլեկտրաէներգիայի բնագավառում պետբյուջեից կատարված ծախսերը նախատեսված 4,1 մլրդ դրամի փոխարեն կազմել են 28,1 մլրդ դրամ եւ 24,5 մլրդ դրամով գերազանցել են 2006 թ.-ի ծախսերը:
Ատոմային էներգետիկայի բնագավառում պետբյուջեյով նախատեսվել է 717,9 մլն դրամ, ՀԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցման համար, որն ամբողջությամբ օգտագործվել է: Պահեստարանի կառուցումը հնարավորություն կտա ապահովել 2-րդ էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը:
Էներգետիկայի նախարարը նշեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանում կառուցվել են մոտ 60 փոքր ՀԷԿ-էր, որոնք ընդհանուր առմամբ արտադրում են 250 մլն կվտ/ժամ էներգիա: Կառուցվում են եւս 60 փոքր ՀԷԿ-եր, որոնց շահագործմամբ կապահովվի 500 մլն կվտ/ժամ էներգիայի արտադրություն, ինչի շնորհիվ կապահովվի հանրապետության պահանջարկի 10-12%-ը:
Ա.Մովսիսյանի խոսքերով, Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունեն նաեւ հողմաէներգետիկան եւ գեոտերմալ էներգետիկան: Ինչ վերաբերում է արեւային էներգետիկային, ապա այն կարելի է ծառայեցնել միայն կենցաղային նպատակներին:
Մայիս 16, 2008
