ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԲՌՆԿՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԱԿՏԻՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԲՌՆԿՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԱԿՏԻՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Արմինֆո

Եթե պետությունը կամ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն« ՓԲԸ-ն որոշեն ձեռնամուխ լինել ուրանի ակտիվ որոնմանը, Կապանում ակնթարթորեն բողոքի ալիք կբարձրանա: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Էկոլուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:

«Բնակիչների ակտիվությունը կախված կլինի այն բանից, թե ինչպիսի քաղաքականություն կսկսի վարել պետությունը: Եթե նա ակտիվորեն չբարձրացնի այդ հարցը, ապա արձագանքը կլինի նույն մակարդակի», - նշել է նա:

Զարաֆյանը հիշեցրել է, որ 2010 թվականին Կապանում անցկացվել էր ստորագրահավաք ընդդեմ ուրանի ծրագրի իրագործման, ինչպես նաև տեղի բնակիչների և էկոլոգիական կազմակերպությունների մասնակցությամբ զանգվածային հանրահավաք:

Նրա կարծիքով, դրությունից լավագույն ելքը կլիներ պայմանավորվածության ձեռք բերումն այն մասին, որ Հայաստանը ոչ ուրանի արդյունահանման, ոչ մշակման կարիք չունի:

«Ես չեմ կարծում, թե տվյալ պահին Հայաստանը կարող է իրագործել նոր միջուկային քաղաքականություն, քանի որ դրա համար անհրաժեշտ է չափազանց ուժեղ քաղաքական և միջազգային ազդեցություն սեփական երկրի և ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն տվյալ հարցում ամենաակտիվ մասնակցություն ունի օտար պետությունը` Ռուսաստանը: Իսկ մեր իշխանություններն այնքան անօգնական են, որ մենք նրանցից միշտ լսում ենք միևնույն հայտարարություններն ուրանի մշակման անվտանգության մասին, ինչը, անշոււշտ, իրականությանը չի համապատասխանում», - նշել է Զարաֆյանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միայն Սյունիքի մրազում ուրանի որոնման հարցը ցույց է տվել, որ վերահսկող մարմինը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, իրականում պատասխանատվություն չի կրում ոչ իր հայտարարությունների, ոչ իր գործողությունների համար:

«Ամենաիրական օրինակը` երբ հայտարարվեց, որ ուրանի որոնումն ու հետախուզումը կվարվի 15 սմ խորության վրա, սակայն մի քանի ամիս անց Սյունիքի մարզ բերվեցին հորատման սարքեր, որոնք հորատում են մինչև 150 մ խորությամբ հորատանցքեր», - հիշեցրել է Զարաֆյանը:

Նա նշել է, որ փորձագետները բացասական գնահատական են տվել հորատման աշխատանքներին, քանի որ դրանք կարող են հանգեցնել ստորգետնյա ջրերի վարակման:

«Եթե նրանք ուրան հայտնաբերեն, ապա դրանց ի±նչ կպատահի: Եվ դա, նկատեք, բնակավայրերի մերձակայքում: Ահա և ստացվում է, որ մենք չենք տեսնում պետության պատասխանատվություն իր խոսքերի և գործությունների համար», - ասել է Զարաֆյանը:

Հունվար 19, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր