ԹՈՒՐՔԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ

Tert.am

Իգդիրի նահանգապետարանն ու Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը հերքել են երեք թուրքական լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունը, թե իբր թուրք փորձագետները 6 նահանգներում հետազոտում են Մեծամորի ատոմակայանի հնարավոր ռադիացիոն արտահոսքերը։

«Թուրքիայի 6 նահանգներում՝ Իգդիրում, Մուշում, Աղրըում, Թունջելիում, Հաքքարիում և Շըրնաքում, մենք հետազոտություններ ենք իրականացնում ռոդոն գազի առնչությամբ, ինչը որևէ առնչություն չունի Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի հետ»,– հայտարարել է Աթաթուրքի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող Բեքիր Դողանը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին մի շարք թուրքական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր Թուրքիայի Միջուկային հետազոտությունների կենտրոնը և Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 60 օր շարունակ հետազոտություններ են իրականացնելու Հայաստանին մոտ գտնվող 6 նահանգներում Մեծամորի ատոմակայանի՝ այդ նահանգների բնակչության վրա թողած ազդեցությունը և հնարավոր ռադիացիոն արտահոսքերը պարզելու համար։

Հունվար 26, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր