ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Panorama.am

Ռուսաստանը կմասնակցի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար հայտարարված մրցույթին, որի աշխատանքները հնարավոր է սկսվեն 2010-2011թթ: Այսօր այդ մասին հայտարարեց «Ռոատոմե-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: Նրա խոսքով, մրցույթը կազմակերպվելու է Հայաստանի կառավարության կողմից: «Մենք կմասնակցենք Հայաստանի կառավարության հայտարարած մրցույթին, և մեր հաղթելու շանսերը վատ չենե,-ասաց Կիրիենկոն: Նա նշեց, որ Հայաստանը դիտարկում է 1000 մեգավատ հզորությամբ նոր ատոմակայանի կառուցման հարցը: Փորձագետների գնահատականով, նախագծի համար կպահանջվի 1մլդ դոլար:

Նշենք, որ Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները Հայաստանի գործող ատոմակայանի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու և հանրապետությունում ատոմային էներգետիկան զարգացնելու մասին համատեղ հայտարարություն են ընդունել:

Կիրիենկոն բացատրեց, որ այդ հայտարարությունը ենթադրում է ոչ միայն աջակցություն գործող ատոմակայանի շահագործման հուսալիության բարձրացմանը, այլև` «նոր կայանի կառուցման նախապատրաստմանըե:

«Ռոսատոմե-ի ղեկավարը մանրամասնեց, որ գործող ԱԷԿ աշխատելու է մինչև 2016թ.: «Այդ պատճառով մոտակա երկու տարիներին (մինչև 2010թ.) անհրաժեշտ է տանել նախապատրաստական աշխատանքներ, իսկ նոր ԱԷԿ-ի շինարարությունը պետք է սկսվի 2010թ. կամ ամենաուշը` 2011թ. սկզբինե,-ասաց նա: Նրա խոսքով, անհրաժեշտ է կառուցել կամ երկու նոր ատոմային էներգոբլոկներ, կամ էլ մեկ բլոկ` մեծ հզորությամբ: «Հայաստանի ԱԷԿ գործող բլոկն ունի 440-500 մեգավատ հզորություն: Հարկավոր է ևս նմանատիպ` մինչև 500 մեգավատ երկու բլոկ, իսկ ավելի լավ է` 1000 մեգավատանոց մեկ բլոկե,-նշեց նա: Կիրիենկոն ընդգծեց, որ նոր բլոկն ամբողջությամբ կապահովի Հայաստանի ներքին կարիքներն ու արտահանման ներուժը:

Նշենք, որ հայկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976թ. հունվարին, իսկ 1989թ. այն փակվել է: Էներգետիկ ճգնաժամի հետ կապված երկրորդ բլոկը վերաբացվել է 1995թ.: Փորձագետների գնահատմամբ, ատոմակայանը կարող է գործել մինչև 2016թ.: Նախնական գնահատականներով, հին բլոկի փակման համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 280 մլն դոլար, իսկ նորի կառուցման համար՝ 2 մլրդ դոլար:

Փետրվար 06, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր