ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 7,2 ՄԼՆ ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԱրմԻնֆո»

Այսօր Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է «2008 թվականին միջուկային անվտանգության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումների ծրագրի երկրորդ մասի ֆինանսավորման շուրջ» համաձայնագիրը ՀՀ կառավարության և Եվրահանձնաժողովի միջև:

Ինչպես իր ելույթում նշել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի փետրվարի 7-ին Բրյուսելում և հուլիսի 7-ին Երևանում: Համաձայնագրին համապատասխան, Եվրահանձնաժողովը 7,2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին երկրում միջուկային անվտանգության մակարդակի բարձրացման համար: Դրամաշնորհը բաղկացած է երկու մասից` հիմնական մասը 6,4 մլն եվրո, կուղղորդվի ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը, իսկ 800 հազար եվրո` կարգավորող մարմնի` ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեի` եվրոպական փորձի կիրառմանը նպատակաուղղված առավել արդյունավետ գործունեության ապահովմանը: Համաձայնագրի հիմնական նպատակը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործումից հանելու և միջուկային թափոններին առնչվող խնդրի լուծմանը նպատակաուղղված ծրագրի մշակման գործում Հայաստանին աջակցելն է:

Փետրվար 27, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր