

ԷկոԼուր
WECF (Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի) կանանց եվրոպական ցանցի կոչին` հանդես գալ ատոմային էներգիայի զարգացման ծրագրի դեմ, միացան եւս երկու հայկական կազմակերպություններ: Դրանք են «Լոռե» Էկո ակումբը Ստեփանավանից եւ Սուրբ Սանդուխտ կանանց միությունը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Գերմանիայում WECF-ի տնօրեն Սաբին Բոկը հանդես եկավ ատոմային էներգիայի զարգացման դեմ եւ հանրահավաք կազմակերպեց Մյունխեն քաղաքի Կարլսպլաց հրապարակում: Ավելի շուտ Սաբին Բոկի կոչին միացել էին «ԷկոԼուր», «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», «Խազեր» ՀԿ-ները:
Ապրիլ 05, 2011
