

Ա1+
Ճապոնիայում ապրիլի 7-ին տեղի ունեցած նոր` 7.4 բալ հզորությամբ երկրաշարժի պատճառով այսօր ճապոնական մեկ այլ «Օնագավա» ատոմային կայանի առաջին և երկրորդ ռեակտորներից տեղի է ունեցել ռադիոակտիվ ջրի արտահոսք:
Ատոմային կայանի շահագործող ընկերությունը հայտնում է, որ ատոմակայանի շրջակայքում ճառագայթման մակարդակը չի գերազանցում նորման: Երկրաշարժը տեղի է ունեցել «Ֆուկուսիմա»-ից 144 կմ հեռավորության վրա:
Հաղորդված վերջին տեղեկությունների համաձայն զոհվել է 2 մարդ, ավելի քան 130-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի էր ունեցել ավելի ուժգին երկրաշարժ, որի հետևանքով մի շարք վթարներ էին տեղի ունեցել «Ֆուկուսիմա» ատոմակայանում:
Ապրիլ 11, 2011
