ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՄՈՍԿՎԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՒՄ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՄՈՍԿՎԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՒՄ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net 

Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են պարիտետային հիմքերի վրա Հայաստանում ուրանի երկրաբանական հետախուզման եւ արդյունահանման համատեղ ձեռնակություն ստեղծելու մասին, չորեքշաբթի հայտարարել է ՙՌոսատոմի՚ գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: ՙՀամատեղ ձեռնարկությունը 50:50 հարաբերակցությամբ կպատկանի Հայաստանին եւ Ռուսաստանին՚,-հայտարարել է նա լրագրողներին: 

Ռուսաստանն ու Հայաստանը ծրագրում են անցկացնել Հայաստանում ուրանի պաշարների լրացուցիչ հետախուզում, որի պաշարներն ըստ կանխատեսումների կազմում են շուրջ 60 հազար տոննա: Հայաստանում ստացված ուրանը նախատեսվում է հարստացնել Անգարսկի Միջազգային կենտրոնում:

Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի Երեւանում ընթացող այցի շրջանակներում ռուս միջուկային մասնագետները Հայաստանի հետ հուշագիր են ստորագրել երկրաբանական հետախուզման, ուրանի արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին, որը նաեւ նախատեսում է այդ ՀՁ-ի ստեղծումը: ՙԱյդ նախագիծը կարող է միանգամայն շահութաբեր լինել՚,-մեկնաբանել է Կիրիենկոն: Նա հավելել է, որ համատեղ ձեռնարկությանը կտրամադրվեն Ռուսաստանում պահվող արխիվային նյութերը Հայաստանում ուրանի պաշարների վերաբերյալ:

Ըստ Կիրիենկոյի, Ռուսաստանը պատրաստ է ներդրումներ անել ուրանի պաշարների լրացուցիչ հետախուզման եւ ուրանի արդյունաբերական մշակման ոլորտներում: ՙ2007 թվականին կատարվել են առաջին որոնումները: Նրանց գնահատմամբ, Հայաստանում ուրանի կանխատեսելի պաշարները կազմում են 30 հազար տոննա՚,-ասել է Կիրիենկոն:

Ինչպես պատմել է ՙՌոսատոմի՚ գլխավոր տնօրենը, ընթացիկ տարում նախատեսվում է եւս չորս արշավախումբ գործուղել Հայաստանում երկրաբանական հետախուզական աշխատանքների համար: 2008 թվականին Ռուսաստանը 3 մլն դոլար կներդնի հանրապետության տարածքում ուրանի հետախուզման նպատակով՚, հաղորդում է ՌԻԱ ՙՆովոստի՚ գործակալությունը:

Փետրվար 06, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր