

ԱրմԻնֆո
«Հայ-ռուսական լեռնահանքային ընկերության» կողմից Հայաստանում ուրանի հանքաշերտերի երկրաբանական հետախուզման առաջին արդյունքները դրական չէին: Այդ մասին Երևանում «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի շրջանակներում էներգետիկայի հարցերին նվիրված կլոր սեղանի ընթացքում հաղորդել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նրա խոսքով, անցած տարի ընկերությունը հորատման աշխատանքներ է իրականացրել և պարզել, որ հանրապետությունում ուրանի պաշարները բավարար չեն կոմերցիոն հետաքրքրության համար: Միաժամանակ նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրան են փնտրել Սյունիքի մարզում: Սյունիքի հասարակայնությունը, էկոլոգիական մտավախություններից ելնելով, բազմիցս դեմ է հանդես եկել:
Ապրիլ 20, 2011
