

Ռեգնում տեղեկատվական գործակալություն
Մայիսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկատվություն է է ստացել Հայաստանի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից ոչ հեռու` հայկական ԱԷԿ-ից 800 մետր հեռավորության վրա, 82 մմ տրամաչափով երկու ականանետային արկերի հայտնաբերման մասին:
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը, դեպքի վայր է ժամանել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Սակրավորները արկերը տեղափոխել են անվտանգ վայր հետագա վնասազերծման համար:
Մայիս 24, 2011 at 11:15
