Եվրամիությունը պաշտոնապես սկսել է ատոմակայանների սթրես-թեսթերը

Եվրամիությունը պաշտոնապես սկսել է ատոմակայանների սթրես-թեսթերը

News.am

Եվրամիությունը հունիսի 1-ին պաշտոնապես սկսել է ատոմակայանների սթրես-թեսթերի անցկացումը:

Դրանց նպատակն է ստուգել եվրոպական գործող 143 ատոմակայանների եւ կառուցվող ռեակտորների կայունությունը արտակարգ դեպքերում:

Սրթես-թեսթերի անցկացման որոշումը կայացվել էր մարտին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ուենցած վթարից հետո: Ապրիլին եւ մայիսին ատոմային անվտանգության ոլորտում կարգավորողների Եվրոպական խումբը` ENSREG-ը համաձայնեցնում էր սթրես-թեսթերի անցկացման մեթոդիկան եւ չափորոշիչները:

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը հայտնել է, որ սթրես-թեսթերը անցկացվելու են երեք փուլով` ատոմակայանների օպերատորների, ազգային ատոմային գործակալությունների եւ եվրոպական մակարդակով:

Հաշվետվությունները ներկայացվելու են մինչեւ օգոստոսի 15-ը:

Ստուգումների ընթացքում սթրես-թեսթի է ենթարկվելու նաեւ Մեծամորի ատոմակայանը:

Հունիս 02, 2011 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր