Հայկական ԱԷԿ-ի շահագործման քաղաքական ասպեկտները

Հայկական ԱԷԿ-ի շահագործման քաղաքական ասպեկտները

Վահե Դավթյան, ԱրմԻնֆո

Հայաստանի էներգետիկան, որպես հանրապետության արդյունաբերության ավանդաբար հիմնական ճյուղ, շատ բանով պարտավոր է իր միջուկային բաղադրիչին: Հայկական ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիան, որպես կանոն, կազմում է հանրապետությունում արտարդվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 30-40 տոկոսը:

Այսօր ԱՄՆ, ԵՄ երկրները, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ պայքարում են կայանի փակման համար, պնդելով, որ այն սպառել է իր ռեսուրսը եւ չի համապատասխանում էկոլոգիական անվտանգության պահանջներին: Հայտնի է, որ 2004 թվականին ԵՄ համաձայնել է 100  մլն եվրո գումարի օգնություն տրամադրել Հայաստանի կառավարությանը ԱԷԿ-ի փակմանն աջակցելու համար: Երկրի ղեկավարությունն իր հերթին կարծում է, որ այդ գումարը բավական չէ Մեծամորի ԱԷԿ-ի արտադրող հզորությունները լիովին փոխարինելու համար: Ըստ մասնագետների հաշվարկների, հավասար կամ ավելի հզորությամբ կայան կառուցելու համար կպահանջվի շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար: Հայաստանի եւ Ռուսաստանի մասնագետների կարծիքով, ԱԷԿ շահագործման ժամկետն սպառվում է 2016 թվին: Նրանք նաեւ պնդում են, որ լրացուցիչ պայմանների առկայության դեպքում կայանի գործունեության ժամկետը կարելի է երկարաձգել 15 տարով՝  այդպիսով Մեծամորի ԱԷԿ-ի փակումը հետաձգելով մինչեւ 2031 թիվը: Այսպիսով, ներկայում Հայաստանի համար առաջնայինը Հայկական ԱԷԿ նոր բլոկի  կառուցումն է: 2009 թվականին որոշում է կայացվել ռուսական կողմից նոր  էներգաբլոկի կառուցման մասին, ինչն անմիջականորեն անդրադարձել է Հայաստան մատակարարվող գազի սակագների աճի զսպման վրա: ՀՀ էներգետիկայի եւ  բնական պաշարների նախարարության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունների համաձայն, երրորդ միջուկային էներգաբլոկը բիզնես-օբյեկտ է, որը կոչված է ապահովելու եկամուտներ, ինչով էլ պայմանավորված է էներգաբլոկի կառուցման եւ շահագործման գործում միջոցների ներդրմամբ օտարերկրյա շատ ընկերությունների շահագրգռվածությունը: Այժմ արդեն նախապատարստվել է  նոր ԱԷԿ-ի շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ): Հայկական «Consulting Group» ընկերության նախնական գնահատականների համաձայն, այն կարժենա 5,2 - 7,2 մլրդ դոլար՝ բլոկի 1200 ՄՎտ հզորության հաշվարկով: Ընդ որում, նոր ԱԷԿ-ի սպասվող սակագները կկազմեն 7,2 – 12,7 ցենտ/կՎտ.ժ՝ կախված ներդրումների ծավալից:

Ինչպես  ցույց է տալիս համաշխարհային փորձը, արդի պայմաններում նպատակահարմար չէ  ԱԷԿ կառուցումը միայն մեկ պետության կողմից: Որպես կանոն, ժամանակակից ԱԷԿ-երն իրենցից ներկայացնում են համատեղ ձեռնարկություններ, որոնք միավորում են տարբեր երկրների էներգահամակարգերի փորձն ու տեխնոլոգիաները: Կարծում ենք, որ, չնայած նոր ԱԷԿ-ի նախագծի իրականացման գործում Ռուսաստանի ակնհայտ գերակշռությանը, Հայաստանը կընթանա նույն ճանապարհով՝ շինարարության գործում ներգրավելով նաեւ շուկայի այլ մասնակիցների: Մեծամորի ԱԷԿ-ը, որպես Հայաստանի էներգետիկ եւ էկոլոգիական անվտանգության երաշխավոր, դիտարկվում է նաեւ որպես տարածաշրջանում Հայաստանի տնտեսական, եւ, որպես հետեւանք, քաղաքական մրցունակության բարձրացման առաջատար գործոններից մեկը: Ինչպես հայտնի է, խորհրդային իշխանության օրոք ՀՀ էներգահամակարգը նախագծվել է որպես էներգետիկ ավելցուկային, որը ծածկում էր տարածաշրջանի պահանջմունքի մի մասը: Այսօր Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի միակ երկիրն է, որ ի վիճակի է էլեկտրաէներգիա արտահանել: Ակնհայտ է, որ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պայմաններում Հայաստանի Հանրապետւոթյունը բոլոր հնարավորություններն ունի՝  իր մասին հայտարարելու որպես  տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ տերության: Դրան, անշուշտ, խոչընդոտում են մի քարշ քաղաքական գործոններ, ինչպիսիք են փակ սահմանները, դիվանագիտական, հետեւաբար, նաեւ լիարժեք տնտեսական կապերի բացակայությունը հարեւան երկու պետությունների հետ եւ  այլն: Սակայն արդի աշխարհում քաղաքական կոնյունկտուրան սրընթաց փոխվում է, ինչը դրա մասնակիցներին թելադրում է միշտ պատրաստ լինել քաղաքական սցենարների հոռետեսական կամ լավատեսական  զարգացման:  Հենց այդ պատճառով այսօր այդքան անրաժեշտ է Հայաստանի միջազգային դիրքավորումը որպես մի երկրի, որը կարող է մեծ ծավալներով էլեկտրաէներգիա արտահանել: Վերջինս թույլ կտա վաստակել որոշակի քաղաքական շահաբաժիններ եւ էլեկտրաէներգիայի հայկական շուկա ներգրավել օտարերկրյա ներդրողներին: Հաշվի առնելով էլկետրաէներգիայի արտադրության հնարավոր ծավալները տարեկան կտրվածքով, ներքին սպառման համար Հայաստանին անհրաժեշտ  էլեկտրաէներգիայի վերաբերյալ կանխատեսումները, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերի թողունակությունը, ՀՀ էներգահամակարգից Վրաստանի,  Թուրքիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգեր էլեկտրաէներգիայի հաղորդման միագումար ծավալները (ինչը  հնարավրո կլինի այդ երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքի ապահովման դեպքում) կարող են կազմել տարեկան շուրջ 6 մլրդ կՎտ/ժ: Ակնհայտ է, որ Թուրքիան շահագրգռված է հայկական   էլեկտրաէներգիայի ներմուծմամբ: Ինչպես հայկական, այնպես  էլ թուրքական կողմերից այդպիսի  հայտարարություններ սկսել են հայտնվել 2008 թվականի սեպտեմբերից, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Երեւան: Հանդիպման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հարցը: Հայտնվեցին մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք շահագրգռված են այդ գաղափարի իրագործմամբ: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Հայաստանը դեպի Թուրքիա էլեկտրաէներգիայի ուղիղ մատակարարումներ կսկսի 2009 թվականի գարնանը: Թուրքիայի նախագահի Հայաստան այցի ընթացքում համապատասխան համաձայնագիր էր կնքվել Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ եւ բելգիական «ՅՈՒՆԻՏ» ընկերության միջեւ, որն զբաղվում է դեպի Թուրքիա բարձր լարման էլեկտրաէներգիայի ներմուծմամբ եւ բաշխմամբ: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձգձված գործընթացը թույլ չտվեց լուծում տալ այդ հարցին: Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ նման նախագծերը, որոնք ունեին ի սկզբանե միանգամայն որոշակի ուրվգածեր 2008 թվականին եւ 2009  թվականի առաջին կեսին, 2010 թվականին վերածվեցին քաղաքական բանավեճեր վարելու գործքիների:

Ակնհայտ է, որ Հայաստանի էներգահամակարգի վերը նշված էներգետիկ ավելցուկն ապահովում է, հիմնականում, հենց Մեծամորի ատոմակայանը: Այդ առնչությամբ հարկ է ուշադրություըը սեւեռել 2009  թվականի հունվարին, ցյուրիխյան արձանագրությունների  ստորագրումմկից 11 ամիս առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությանը: Ելույթ ունենալով «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովում՝ վարչապետը հայտարարեց Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի  շինարարությանը թուրքական կողմի հնարավոր մասնակցության մասին: «Նոր ԱԷԿ-ը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առումով … Այն կայունացնող դեր կխաղա տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք, որպեսզի օբյեկտի շինարարությանը մասնակցեն մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, ինչպես նաեւ հարեւան Թուրքիան», - հայտարարեց վարչապետը:  Վերլուծելով Հայաստանի վարչապետի  հայտարարությունը՝ նշենք, որ, մեր կարծիքով, այն արվել է՝  ելնելով հետեւյալ նկատառումներից.

 - թուրքական կողմին հրավիրելով համագործակցության նոր ԱԷԿ-ի կառուցման գործում՝  Հայաստանը դրանով իսկ ընդգծում էր իր գլխավոր  էներգետիկ օբյեկտի էկոլոգիական թափանցիկությունը;

 - հայտարարելով Թուրքիայի հետ աշխատելու պատրաստակամության մասին՝ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնում ՀԱԷԿ անվտանգությանն առնչվող խնդիրների առկայության դեպքում  համատեղ միջոցներ ձեռնարկել կայանի շահագործման վտանգի մակարդակը ինչպես իր, այնպես էլ հարեւան երկրի համար նվազեցնելու նպատակով:

 Ինչպես ցույց են տալիս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ մյուս միջազգային կազմակերպությունների կանխատեսումները, ամենամոտ ապագայում ատոմային էներգետիկայի դերը էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկը բավարարելու գործում կաճի էներգամատակարարման լայնածավալ միջոցների իրացման եւ էներգիայի նոր աղբյուրների հնարավորինս ներդրման պայմաններում, որոնք նվազեցնում են ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ: Ելնելով այս  նկատառումներից՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ատոմային էներգետիկայի երկարաժամկետ զարգացման նպատակով: Էներգետիկ անվտանգության ապահովմանը զուգընթաց պետությունն իր առջեւ դնում է նաեւ այլ, ոչ պակաս կարեւոր խնդիր, մասնավորապես՝  Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման աշխուժացում: Այդ ռազմավարական խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, իրականացնել հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնմանն ու պահպանը նպատակաուղղված համապատասխան աշխատանքներ: Փորձագետների կարծիքով, նախատեսված ծրագրերի հաջող իրականացման նեպքում միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը, չնայած երկրում էներգապաշարների (այդ թվում էլեկտրաէներգիայի) նկատմամբ պահանջարկի  մեծացմանը, կմնա որպես երկիր, որն ունի էներգածին հզորությունների զգալի ավելցուկ: Վերջինս, ինչպես ակնկալվում է, կհանգեցնի Հայաստանի արտահանման ներուժի մեծացմանը եւ դրանով իսկ կավելացնի նրա տնտեսական եւ քաղաքական կշիռը տարածաշրջանում:

Օգոստոս 24, 2011 at 15:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր