Ուրանային խաղեր Լեռնաձորում

Ուրանային խաղեր Լեռնաձորում

ԷկոԼուր

10-ամսյա լռությունից հետո Հայաստանում ուրանի ծրագրի մենաշնորհատեր «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն` ի դեմս «ԱԲՎԱՆ» ընկերության, կրկին հայտվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի հորիզոնում:  Եւ հայտարարել է, որ մտադիր է փակել հին հորատանցքերը եւ բացել նորերը` ուրանի հետախուզման համար: «Մեզ ասացին, որ ուրան, ամենայն հավանականությամբ, չկա, բայց հետախուզման ծրագիրը պետք է ավարտին հասցվի, եւ պլանի համաձայն, փորվելու են նոր հորատանցքեր»,- «ԷկոԼուր»-ին ասացին Լեռնաձորի բնակիչները: Դեռ անցյալ տարի «ԱԲՎԱՆ»-ի ղեկավարը հայտարարեց, որ աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, չեն շարունակվի եւ որ ընկերությունը մեծ վնասներ է կրել: Միաժամանակ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2010 թվականն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Լեռնաձորում ուրան չի հայտնաբերվել:

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի` ուրանի հետախուզման արտոնագրի ժամկետը մինչեւ 2014 թվականն է: Մեր կարծիքով Լեռնաձորի եւ մոտակա տարածքների բնակիչները դեռ շատ են բախվելու ուրանային խաղերի հետ եւ շատ են լսելու, որ ուրան չկա, իսկ հորատանցքերը փորում են եւ գումարները ծախսում են հենց այնպես:

Հոկտեմբեր 06, 2011 at 11:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր