Հայկական ատոմակայանի վերաբերյալ Թուրքիայի եւ մյուս հարեւան երկրների մտահոգություններն անհիմն են. Ադոլֆ Բիրկհոֆեր

Հայկական ատոմակայանի վերաբերյալ Թուրքիայի եւ մյուս հարեւան երկրների մտահոգություններն անհիմն են. Ադոլֆ Բիրկհոֆեր

News.am

Հայկական ատոմակայանը գտնվում է պատշաճ մակարդակում: Դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ, գերմանացի պրոֆեսոր Ադոլֆ Բիրկհոֆերը:

Անդրադառնալով Հայաստանի հարեւան երկրների, այդ թվում` Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի մտահոգություններին, ապա Ա. Բիրկհոֆերն ասաց, որ այդպիսի հայտարարություններ միշտ էլ արվում են նաեւ գերմանական ատոմակայանների վերաբերյալ, որոնք սակայն իրականությանը չեն համապատասխանում: «Ես բազմաթիվ տարիներ աշխատել եմ ատոմակայանների անվտանգության տարբեր մարմիններում, բայց Հայաստանը միակ երկիրն է, որտեղ երկրի նախագահը մասնակցում է անվտանգության քննարկումներին, լավ իրազեկված է ատոմակայանի անվտանգությունից»,- ասաց գերմանացի մասնագետը:

Ա. Բիրկհոֆերի կարծիքով` եթե ատոմակայանում աշխատում են բարձրակարգ ինժեներներ, լավ հիմքի վրա է կառավարումն ու վերահսկումը, ապա այդ ատոմակայանն անվտանգ է եւ հուսալի: Հայաստանի ատոմակայանը, նրա խոսքով, բավարարում է այդ պահանջներին:

Ա. Բիրկհոֆերը ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ է ընտրվել 1996 թ.: Նա նաեւ ատոմային էներգետիկայի հարցերով զբաղվող մի շարք միջազգային կառույցների անդամ է (Միջազգային ատոմային անվտանգություն, Կորեական թերակղզու էներգետիկայի զարգացման կազմակերպություն, «Գերմանական ատոմֆորում» եւ այլն):

Դեկտեմբեր 07, 2011 at 13:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր