ՈՒՐԱՆ՝ ԻՐԱՆԻՑ

ՈՒՐԱՆ՝ ԻՐԱՆԻՑ

«Հրապարակ»

Իրանը հայտարարել է, թե պատրաստ է միջուկային վառելիք վաճառել Հայաստանին՝ ատոմակայանի պարբերական վերալիցքավորման համար: Ուշագրավն այն է, որ ՀԱԷԿ-ի հումքն այլընտրանքային գնորդից ձեռք բերելու մասին խոսակցությունը տեղի է ունեցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ռահիմ Քորբանիի միջեւ՝ Ուրմիայում: «Միջուկային հարստացման տեխնոլոգիայի շահագործման արդյունքում Իրանը պատրաստ է միջուկային վառելիքով ապահովել հարեւան երկրների ատոմակայանները»,- ասել է Քորբանին: Հայաստանն ուրան է գնում միայն Ռուսաստանից, ինչն ավելի թանկ եւ ծախսատար է, չնայած կառավարության էներգետիկ պատասխանատուները պարբերաբար հայտարարում են, թե մեր երկրի ընդերքում նույնպես ուրանի թաքնված հանքեր կան:

Օգոստոս 04, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր