Ատոմակայանը կփակվի

Ատոմակայանը կփակվի

Ա1+

Սեպտեմբերի 15-ից Մեծամորի ատոմակայանը չի գործի եւ կենթարկվի պլանային վերանորոգման։ Այս մասին  «Ա1+»-ին հայտնեց ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը։

Այս տարի Մեծամորի ատոմակայանի պլանային վերանորոգումը կտեւի բավականին երկար՝ 88 օր։

«Ընդհանրապես 4 տարին մեկ անգամ ատոմակայանը կապիտալ վերանորոգման է ենթարկվում:Այս տարի ռեակտորը պետք է վերանորոգվի»,- նշեց Գագիկ Մարկոսյանը։

Ատոմակայանը վերստին կգործի դեկտեմբերի 12-ից։

Սեպտեմբեր 05, 2012 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր