

ԷկոԼուր
«Եվրամիությունում (ԵՄ) ատոմակայաններում իրականացված սթրես-տեստերը հաստատեցին էկոլոգիայի եւ էներգետիկայի ոլորտների ակտիվիստների ամենավատ մտավախությունները. եվրոպական միջուկային օբյեկտնեի մեծամասնությունը չի համապատասխանում անվտանգության ամենափոքր չափանիշներին»,- այս մասին նշված է «Եվրոպական միջուկային օբյեկտների մեծամասնությունը չի համապատասխանում անվտանգության ամենափոքր չափանիշներին» հոդվածում, որը հրապարակվել է ipsnews.net կայքում, հեղինակը Հուլիո Գոդոյն է: Հոդվածը տարածվել է Կանանց եվրոպական WECF ցանցի միջոցով, որն իր մեջ ներառում է 130 երկիր: Այն առաջացրել է անհանգստություն արտահայտող արձագանքներ հատկապես ցանցի Արեւմտյան Եվրոպայի անդամ երկրների կողմից:
Հոդվածում մասնավորապես ասված է. «ԵՄ-ի 14 անդամ երկրներում գործող 134 միջուկային օբյեկտների տեստերն անցկացվել են ի պատասխան տեղի բնակչության անհանգստության, որ 2011թ. մարտի Ճապոնիայի Ֆուկուսիմայի միջուկային ռեակտորում տեղի ունեցած աղետը կարող է տեղի ունենալ Եվրոպայում… Ներկայումս միայն 4 երկրներում են աշխատում անվտանգության լրացուցիչ համակագեր, որոնք տեղակայված են արտաքին իրադարձություններից լավ պաշտպանված տարածքներում…
Սթրես-տեստերը ցույց են տվել, որ ողջ էլեկտրաէներգիայի կոստի դեպքում անվտանգության գործառույթների վերականգնման համար երկու տարբեր կողմերում տեղակայված 4 ռեակտորներում օպերատորների համար մնում է մեկ ժամից քիչ ժամանակ: Իսկ տասնյակ ռեակտորներում սեյսմիկ սարքավորումներ տեղադրված չեն….»:
Հոդվածում բերվում է Գերմանիայում Գրինփիսի միջուկային հարցերի գծով փորձագետ Թոբիաս Մուենչմեյերի կարծիքը. «Սթրես-տեստերը հաստատում են, որ անվտանգության նախազգուշացնող համակարգերը բավարար չեն: Չի օգնի նաեւ ղեկավարությունը, ինչպես գործել խոշոր վթարների դեպքում…»: Նա հավելում է. «Ատոմակայաններում սթրես տեստերի արդյունքներն ահազանգ դարձան ամբողջ Եվրոպայի համար, որպեսզի աստիճանաբար հրաժարվեն ատոմային էներգետիկայից»:
Հոկտեմբեր 19, 2012 at 12:48
